ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իրավունք չուներ վերցնել գաղտնի փաստաթղթերը և դրանք պահել իր ավտոտնակում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Փամ Բոնդին։
«Ինչ արեց Ջո Բայդենը, նա, իհարկե, իրավունք չուներ վերցնելու գաղտնի փաստաթղթեր, և մենք բոլորս գիտենք, որ դրանք նրա ավտոտնակում էին, բայց ոչ ոք չհամարձակվեց նրան պատասխանատվության ենթարկել», - ասել է Արդարադատության նախարարության ղեկավարը Fox News-ի եթերում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նմանատիպ արարքը շատ ավելի լուրջ հետևանքներ է ունեցել նախընտրական մրցավազքի առաջին մասում Բայդենի հակառակորդ Դոնալդ Թրամփի համար։
«Նրանք առաջին իսկ օրվանից հետապնդում էին Դոնալդ Թրամփին։ Մենք գիտեինք այդ մասին։ Մենք միշտ գիտեինք դա, և դա կդադարի», - ասաց Բոնդին: «Մենք պատրաստվում ենք վերադառնալ այն հիմնական գործառույթին, ինչ պետք է անի մեր կառավարությունը, մեր իրավապահ մարմինները, այն է՝ հետապնդել հանցագործներին և հեռացնել նրանց մեր փողոցներից։
Այն բանից հետո, երբ Բայդենը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից 2017 թվականին, գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել Դելավերի նրա տան ավտոտնակում և Վաշինգտոնի գրասենյակում: Բացահայտումը հանգեցրել է դաշնային հետաքննության: Այն ժամանակ զեկույցում Բայդենը նկարագրվում էր որպես «վատ հիշողությամբ տարեց մարդ»: Քաղաքական գործչի՝ երկիրը կառավարելը շարունակելու ունակության վերաբերյալ կասկածները, ի վերջո, հանգեցրին նրան նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը, այս կապակցությամբ հայտնում է Associated Press-ը: