Իրանը չպետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ «նրանք արդեն մեկ անգամ խաբել են Թեհրանին». նրա հետ կնքել են միջուկային համաձայնագիր, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանի խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով Իրանի հետ «գերազանց գործարք» կնքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։

«2015 թվականին մենք գործարք կնքեցինք ԱՄՆ-ի հետ, մենք շատ զիջումներ արեցինք մյուս կողմին, սակայն, ամերիկացիները չկատարեցին համաձայնագրի պայմանները։ Նույն անձը, ով այժմ իշխանության ղեկին է (Թրամփ), խզել է պայմանագիրը։

Մինչ նրա ժամանումը, նրանք, ում հետ կնքվել է համաձայնագիրը (ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը), չեն կատարել այն։

Պայմանագիրն ուղղված էր ԱՄՆ պատժամիջոցների վերացմանը, սակայն դրանք չեղարկվեցին։ Նման իշխանության հետ բանակցություններ չպետք է լինեն։ Նրանց հետ բանակցելը հիմարություն է, անհիմն», – ասել է Խամենեին։