Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի հավաքականի 4 ըմբիշներ, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ։