Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիության դեմ ամերիկյան պատժամիջոցները կվնասեն ոչ միայն Եվրոպային, այլեւ հենց ԱՄՆ-ին։

«Նախ՝ մի՞թե Եվրամիությունն է ձեր առաջնային խնդիրը։ Ձեր առաջին խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք դրա վրա: Երկրորդ՝ Եվրոպան ձեր դաշնակիցն է, եւ եթե ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ ներգրավված լինի ներդրումների եւ պաշտպանության եւ անվտանգության հարցերում, չպետք է վնասեք եվրոպական տնտեսությանը` սպառնալով նրան մաքսատուրքերով»,- ասել է նա CNN հեռուստաընկերության եթերում։- Շատ ոլորտների համար մաքսատուրքերի սահմանումը կբարձրացնի գները եւ կհանգեցնի գնաճի ԱՄՆ-ում»:


Մակրոնը նշել է, որ Եվրամիությունն ակտիվորեն «թվային ծառայություններ» է գնում ԱՄՆ-ից։ «Մենք թվային ծառայությունների շատ մեծ գնորդ ենք։ Առեւտրային դեֆիցիտի մասին խոսելիս թվային ծառայությունները չեն կարող անտեսվել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

NEWS.am-ը Telegra