ԱՄՆ-ը ցանկանում է վերադարձնել ամերիկյան կառավարության կողմից Ուկրաինային հատկացված գումարը, քանի որ մի օր այն «կարող է դառնալ Ռուսաստան»։ Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Նրանք հսկայական արժեքի հող ունեն հազվագյուտ հողերի մետաղների, նավթի եւ գազի պաշարների իմաստով։ Ես ուզում եմ, որ մեր փողերը ապահով լինեն։ Որովհետեւ մենք ծախսում ենք հարյուրավոր եւ հարյուր միլիարդավոր դոլարներ։ Նրանք կարող են գործարք կնքել, կարող են եւ չկնքել գործարք: Նրանք կարող են երբեւէ դառնալ Ռուսաստան, կարող են չդառնալ Ռուսաստան»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում, որի հեռարձակումը վարել է YouTube-ալիքը։

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ցանկանում է ստանալ մոտ 500 մլրդ դոլարին համարժեք հազվագյուտ հողերի մետաղներ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն իրեն այդ կերպ հիմար չի զգա։