ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք:

Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին:

ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»: