Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչի ուղեգրի համար) առաջին խաղում տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալն» Անգլիայում մրցեց Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 60-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

80-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլը եւս խփեց Էրլինգ Հոլանդը՝ այս անգամ 11-մետրանոցից։

Արքայական թիմից պատասխան երկրորդ գոլը խփեց մարոկկացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։ Ավելացված ժամանակում հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Դորտմունդի «Բորուսիան» Պորտուգալիայում 3:0 հաշվով պարտության մատնեց Լիսաբոնի «Սպորտինգին»։

Գերմանական թիմի գոլերը խփեցին գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, գերմանացի կիսապաշտպաններ Պասկալ Գրոսն ու Քարիմ Ադեյեմին։

Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալական թիմից աչքի ընկան ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին եւ բելգիացի կիսապաշտպան Սամյուել Մբանգուլան։

«ՊՍՎ Էյնդհովենի» գոլը խփեց խորվաթ հարձակվող Իվան Պերիշիչը։

Ավելի վաղ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվել էր ֆրանսիական «Բրեստին» եւ հաղթել 3:0 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ էին դարձել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Աչքի էր ընկել նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Այս զույգերը պատասխան հանդիպումները կանցկացնեն փետրվարի 19-ին։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:3 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 19, 80, 11մ - Կիլիան Մբապե, 60, Բրաիմ Դիաս, 86, Ջուդ Բելինգեմ, 90+2

«Յուվենտուս» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2:1 (տեսանյութ)

Ուեսթոն Մաքենի, 34, Սամյուել Մբանգուլա, 82 - Իվան Պերիշիչ, 56

«Սպորտինգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:3 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 60, Պասկալ Գրոս, 68, Քարիմ Ադեյեմի, 82

«Բրեստ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Վիտինյա, 21, 11մ, Ուսման Դեմբելե, 45, 66