Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։
Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ են եղել միայն 7-ը։
Այս օրինագծի նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որը 2 ամսում կարողացել է հավաքել 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվում է 50 հազար ստորագրություն)։ Այս ստորագրություններն անհրաժեշտ էին, որպեսզի նախագիծը ներկայացվեր Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագիծը 2024 թվականի հունվարի 9-ին հավանություն է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: