Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման մասին 1997 թվականի մարտի 27-ի հիմնադիր պայմանագրի գործողության դադարման մասին» արձանագրությանը:

Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով ԱՊՀ անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը:


Արձանագրության կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Համաձայնագրի՝ արդիականությունը կորցրած լինելու հանգամանքով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում արձանագրության կնքումը: