Եղանակը Հայաստանում:
Սեպտեմբերի 30-ին հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, այստեղ ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճ անձրև, ամպրոպ և քամի 18-20մ/վրկ:
Իսկ արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում դիտվող առանց տեղումների, արևային եղանակը կպահպանվի ողջ օրվա ընթացքում, երեկոյան տեղ-տեղ հնարավոր է ամպամածության ավելացում, առանձին վայրերում հնարավոր է քամի 13-18մ/վրկ:
Եղանակը Երևանում:
Սեպտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Գիշերը +8+10, ցերեկը +23+25, երեկոյան +17+19:


