Սլովենիայի հիբրիդային էլեկտրական ինքնաթիռներ արտադրող Pipistrel ընկերությունն ընդլայնում է իր արտադրանքի շարքը՝ ներառելով ուղղահայաց թռիչք և վայրէջք (VTOL) կատարող ինքնաթիռներ։ Առաջին «ծիծեռնակը» դարձել է Nuuva V300-ը։ Ընկերությունը հայտարարել է մեքենայի նախնական փորձարկումների ավարտի մասին՝ սավառնող ռեժիմում, հայտնում է «Տեխկուլտ»-ը։


Nuuva V300-ն առաջին անգամ ներկայացվել է 2020 թվականին և անցումային տարբերակ է ուղևորատար VTOL կոնցեպտից մինչև երկար հեռավորությունների վրա զգալի բեռներ են տեղափոխող բեռնատար ինքնաթիռներ:

Ըստ Pipistrel-ի՝ Nuuva V300-ն ի վիճակի է տեղափոխել մինչև 272 կգ ծանրաբեռնվածություն մոտավորապես 555 կմ հեռավորության վրա՝ օգտագործելով համակցված գազ-էլեկտրական շարժիչ համակարգ: Բեռը բեռնվում է հիբրիդի բարձրացող ցռուկի միջով և հավասարաչափ բաշխվում 2,8 խորանարդ մետրանոց խցիկում: