«Զենիթի» հետ Սպարտակի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ իր տպավորություններով է կիսվել թիմի լավագույն ռմբարկու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: 
«Դա երկու առաջատարների դիտարժան խաղ էր: Գտնում եմ, որ մենք մեզ վատ չցուցաբերեցինք, մեր բոլոր ջանքերը գործադրեցինք, սակայն այնուամենայնիվ կնշեմ, որ մեծ մասամբ մենք ինքներս պարտվեցինք խաղը, քան հակառակորդը հաղթեց: Դրա պատճառը հնարավոր է այն է, որ մեզ ինչ-որ տեղ չբավականացրեց թարմություն, ամեն դեպքում դա մեր երրորդ խաղն էր շաբաթվա ընթացքում: Սակայն կային նաև սեփական անհատական սխալներ»,- նշել է Յուրա Մովսիսյանը: 
Իր թվով վեցերորդ գոլի մասին Մովսիսյանը արտահայտվել է այսպես. «Այո դա այդպես է, սակայն ես ավելի շատ կուրախանայի, եթե այդ գոլը լիներ վճռորոշ: Արդյունքում բոլորը հիասթափված են արդյունքով: Չեմ կարող չասել Սպարտակի երկրպագուների աջակցության մասին, որոնք այսօր, ինչպես միշտ, հիանալի էր: Անչափ հաճելի է, որ մեզ միշտ ուղեկցում են այդքան երկրպագուներ: Դա շատ է օգնում ակումբին, հատկապես այսպիսի դժվարին դրսի խաղերում»:
Հիշեցնենք, որ չնայած մեր ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի ցույց տված փայլուն խաղի Սպարտակը չկարողացավ հաղթանակ տանել և պարտություն կրեց Զենիթից 4:2 հաշվով: Ընդ որում խաղում գոլի հեղինակ դարձավ նաև Մովսիսյանը Օզբիլիսի փոխանցումից հետո:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					