Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպմանը։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ենթադրվում է, որ մինչև ամսվա վերջ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որում քննարկվելու է Ուկրաինայի հակամարտության ավարտը։