ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախ վերադառնալու հարցը բանակցային օրակարգ մտցնելու հնարավորություն է տեսնում։ Այս մասին նա հայտնել է փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում։

«Նման հնարավորություն կա։ Հավանականությունը չափազանց փոքր է, բայց պետք է օգտագործել»,- կարծում է նախկին նախագահը։


Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձի միակ հնարավորությունը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից օգտվելն է։

Նախկին նախագահը հիշեցրել է, որ Բաքվի կողմից պահանջվող ճանապարհի մասին կետն ընդամենը հայտարարության մեջ է։ «Եթե նրանք պատրաստ են ամբողջությամբ իրականացնել հայտարարությունը, մենք կնստենք եւ կքննարկենք այն։ Սա միակ հնարավորությունն է հարցը բանակցային սեղան վերադարձնելու համար»,- կարծում է Քոչարյանը։ Նա ավելացրել է, որ դա էլ չի արվում։


«Որովհետեւ, իմ տպավորությամբ, իշխանությունները չեն ցանկանում դա (վերադարձը)։ Հավանաբար, մտածելով, որ դա կբարդացնի իրենց կյանքը։ Մարդիկ չկան, չկա նաեւ խնդիրը»,- եզրափակել է Քոչարյանը։