Վլադիմիր Զելենսկին եւ նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը չեն մասնակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջիկա խորհրդակցություններին։ Այս մասին հայտնել է Washington Post-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։


«Ոչ Զելենսկին, ոչ նրա գլխավոր օգնական Անդրեյ Երմակը չեն ծրագրում մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը, ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը»,- գրել է թերթը։

«Հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վարչակազմի մոտեցումը հանգեցրել է ամերիկա-ուկրաինական հարաբերությունների լարվածության աճի»,- ընդգծվել է հրապարակման մեջ։ Ինչպես նշել է WP-ը, ճգնաժամի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել Ուկրաինային, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնընստանձնելուց հետո, ասել է, որ Վաշինգտոնն այլեւս չի կարող իրեն թույլ տալ «ռազմական պարտավորություններ» Կիեւի նկատմամբ։