«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ-հատիկ՝ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը:
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին, որը ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիմա ՀՀ դատախազությունը այս օրենքի հիման վրա հայցեր է ներկայացնում դատարան, որտեղ կայացնում են վճիռներ այս կամ այն ապօրինի գույքի վերաբերյալ: Իսկ Փաշինյանն էլ դա համարում է «թալանի վերադարձ»: Թեեւ կոնկրետ այդ ավտոմեքենան ոչ թե վճռով է բռնագանձվել, այլ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» քրոջ փեսան ինքն է նվիրել պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մասնագիտական հանրույթից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրականում դատախազությունը իրավական ճանապարհով չի կարողանալու բռնագանձել որեւէ ապօրինի գույք: Իսկ եթե նույնիսկ բռնագանձի, ապա քաղաքացին, ումից որ բռնագանձել են, այդ գույքի արժեքից մի քանի անգամ ավելի փոխհատուցում է ստանալու հետագայում ՀՀ պետբյուջեից իր բողոքարկումներով: Իսկ ռեգրեսիվ հայցով այդ վճիռը կայացրած դատավորից ու հայցը պաշտպանած դատախազից քաղաքացին կարող է ստանալ նաեւ իր գույքը խլելու փոխհատուցումը:
Մանրամասն բացատրությունը` հաջորդիվ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: