Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 18-ին կժամանի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Ինչպես փոխանցում է թուրքական «Hurriyet» լրատվականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։
Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության բոլոր ասպեկտները, ինչպես նաև՝ քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։
Այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում Ուկրաինայում վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների շուրջ։