Էր Ռիադում ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։

Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայի Ալբասատին համալիրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Մոսկվան բանակցություններում ներկայացնում են Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։


Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գագաթաժողովի եւ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։