Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է։

Զիդանն արդեն բանակցություններ է վարում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագրի մանրամասների շուրջ։ Սպասվում է, որ պայմանագիրը անժամկետ կլինի, հաղորդում է Mundo Deportivo-ն։

2021 թվականի ամռանը Արքայական թիմից հեռանալուց հետո Զիդանը մարզչական աշխատանքով չի զբաղվել։

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հաստատել էր, որ կհեռանա պաշտոնից 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո։ 56-ամյա մասնագետի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։