ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեմ չի լինի Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելուն։

Հարցին, թե պատրաստ է արդյոք աջակցել Ուկրաինա եվրոպական խաղաղապահ ուժեր ուղարկելուն, Թրամփը պատասխանել է, որ «եթե դա այն է, ինչ նրանք ցանկանում են, դա հիանալի է»: «Ես լիովին աջակցում եմ դրան, եթե դա այն է, ինչ նրանք ուզում են»,- ասել է նա, երբ ստորագրում էր նոր հրամանագրերը Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում:


Նրա խոսքով՝ դա հնարավոր է, եթե կնքվեն խաղաղ համաձայնագրեր։ «Խոսքը հրադադարի կամ խաղաղության մասին է՝ որպես այդպիսին։ Մենք ցանկանում ենք հասնել թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Սկզբի համար կլիներ զինադադարը, եւ եթե նրանք ցանկանում են դա անել, ես գիտեմ, որ Ֆրանսիան պատրաստ է դա անել, դա հիանալի ժեստ կլինի»,- եզրափակել է նա։