Մեծ Բրիտանիան կարող է օգտագործել Typhoon կործանիչները՝ Ուկրաինայի երկնքում պարեկելու համար պատերազմի ավարտից եւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, The Times-ին հայտնել են բրիտանական կառավարության եւ թագավորական ռազմաօդային ուժերի իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ Լոնդոնում քննարկվում է Ուկրաինայի համար «օդային ոստիկանության» ստեղծման հարցը, որը նման է ՆԱՏՕ ծրագրին, ըստ որի՝ դաշինքը 2004-ից պաշտպանում է Բալթյան երկրների օդային տարածքը։ Այս տարբերակն ավելի հավանական է թվում, քան երկրի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը, քանի որ վերջինի դեպքում ինքնաթիռները պետք է շուրջօրյա պարեկություն կատարեն Ուկրաինայի երկնքում, պարզաբանել է թերթի զրուցակիցներից մեկը։


Ենթադրվում է, որ «ոստիկանական առաքելությանը» կներգրավեն «մինչեւ ատամները զինված» եւ միշտ թռիչքի պատրաստ տասնյակ մարտիկներ, որոնց նախատեսվում է տեղակայել Լեհաստանում։ Նման որոշումը կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասը, ինչպես նաեւ հնարավորություն կտա ներգրավել ռազմական ավելի փոքր զորակազմ՝ ​​տեղում խաղաղ համաձայնագրերի պահպանումը վերահսկելու համար, նշել է Times-ը։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիան դրա համար ստիպված կլինի օգտագործել զգալի թվով ինքնաթիռներ եւ ՀՕՊ համակարգեր։ Այս հարցի շուրջ քննարկումները վաղ փուլում են, սակայն թերթի զրուցակիցը Թագավորական ռազմաօդային ուժերում ընդգծել է. «Մենք պատրաստ ենք անել այն, ինչ մեզ կասեն»։