Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ բովանդակային նախապատրաստումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պայմանավորվել ենք անմիջապես սկսել դրա համար կոնկրետ բովանդակային նախապատրաստություն»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կրեմլ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին։