Դեպքեր կան, երբ մանկապարտեզները ծնողներից անկողնային սպիտակեղեն են ուզում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հասկանանք, թե մենք գույքով ապահովել ասելով մինչեւ որ կետն ենք նկատի ունենում, որովհետեւ տեղեր էլ կան՝ ծնողներն իրենք են ասում, որ մեր երեխաների համար ինքներս ենք անկողնային սպիտակեղեն բերում: Ինձ թվում է՝ այստեղ էլ մենք պետք է ստանդարտ դնենք եւ ասենք, որ սա է:»,-ասաց նա:


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գույքի ցանկ կա սահմանված եւ անկողնային սպիտակեղենը ներառված է այդ ցանկում. «Սպիտակեղենը, սպասքը, որ գործածվում է մանկապարտեզներում, առնվազն գործարկման պահին պետք է ամբողջական տրամադրել, իսկ հետո դրա փոխարինումը պետք է լինի հաստատության պահպանման ծախսերի մի մասը»: