Գազայի հատվածում չորս իսրայելցի պատանդների աճյունները իսրայելցի զինվորականներին են փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Իսրայելը Կարմիր Խաչի միջոցով ստացել է դագաղներ չորս զոհված պատանդների մարմիններով։ Դագաղները Գազայի հատվածում հանձնվել են Իսրայելի պաշտպանության ուժերին, որտեղից կտեղափոխվեն Իսրայել»,- նշվել է հայտարարությունում։
Վարչապետի գրասենյակում ավելացրել են, որ «Աբու Կաբիր» դատական բժշկության ազգային կենտրոնում աճյունների նույնականացման գործընթացն ավարտելուց հետո «ընտանիքներին պաշտոնական ծանուցում կուղարկվի»։