Արթուր Խաչենցը սիրելիի հետ յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել, որի մեջ դրված է շատ սեր՝ սեր սիրող սրտերի միջեւ ու առ Արցախ, որտեղ ծնվել եւ մեծացել է երգիչը:

Ֆոտոշարքում Խաչենցն ու ընտրյալը՝ Անժելիկա Ավանեսյանը, գրկախառնված են արցախյան գորգերի մեջ: Զույգը լուսանկարվել է ձյունառատ լեռների գրկում՝ հետեւորդներին գերելով շունչ կտրող բնապատկերների տեսարանով:

Լուսանկարների հեղինակը Վահե Ղազարյանն է, որն էլ իր էջում կիսվել է յուրահատուկ ֆոտոշարքով:

Հավելենք, որ Արթուր Խաչենցը հունվարին հայտնել էր նշանադրության մասին՝ տեղադրելով իր եւ սիրելիի ձեռքերի լուսանկարը, որում երեւում էին նրանց նշանադրության մատանիները:



