«Զենիթ»-«Սպարտակ» խաղը Спорт экспресс-ի թղթակից Ալեքսանդր Լվովը նայել է Սպարտակի նախկին հայտնի ֆուտբոլիստ Դմիտրի Ալենիչևի հետ:

Ալենիչևը Սպարտակի երկրորդ գոլի մասին, որի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո նշել է. «Փայլուն գոլ էր: Օզբիլիսի արագ անցում, հիանալի փոխանցում Մովսիսյանին, որը ավելի արագաշարժ գտնվեց Զենիթի պաշտպաններից: Շնորհակալություն Կրասնոդարին այսպիսի արհեստավարժ ֆուտբոլիսների համար: Հատկապես համակրելի է Օզբիլիսը իր արագաշարժությամբ և լավ հարվածով: Այն, որ նա կարողանում է գործել յուրաքանչյուր թևում, նույնպես լավ հիմք է»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսի հիանալի փոխանցումից հետո,  գրավել է «Զենիթի» դարպասը։