«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պետռեգիստրում դեռեւս չի գրանցվել, սակայն տեղեկություններ կան, որ պատրաստվում են հայտ ներկայացնել՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու։ Երեկ մենք հետաքրքրվեցինք Աղազարյանից՝ մասնակցելո՞ւ եք, եւ ո՞վ է գլխավորելու ցուցակը։


«Մենք այժմ գտնվում ենք քննարկումների փուլում, եւ առաջիկա օրերին վարչությունը վերջնական որոշում կկայացնի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու ձեւաչափի կամ չմասնակցելու հետ կապված»,- ասաց նա, ապա հավելեց․ «Այո, գրանցում դեռեւս չունենք, բայց եթե վարչությունը մասնակցելուն կողմ որոշում կայացնի, տեխնիկական լուծումները կգտնենք»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում