Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում չեմպիոն «Ինտերը» Միլանում հյուրընկալեց Հռոմի «Լացիոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկան ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը եւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։


«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ինտեր» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Մարկո Արնաուտովիչ, 39, Հական Չալհանօղլու, 77, 11մ