Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ձեռք բերել «Վալենսիան»։ Իսպանական ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը Ռոնալդուի ընկերն է եւ գործընկերը մի քանի ներդրումային ընկերություններում։ Նա ցանկանում է Ռոնալդուին վաճառել «Վալենսիայի» բաժնետոմսերի վերասկիչ փաթեթը, հաղորդում է Footmercato-ն։


Ներդրումների մի մասն էլ կարող են կատարել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ կապված ներդրումային հիմնադրամները։

Անցած տարի Ռոնալդուի եկամուտը կազմել է մոտ 250 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ հունիս։