Ինչպես երեկ հաղորդել է Դամասկոսում «Ազդակ»-ի թղթակիցը, հրթիռային հարձակումները շարունակում են լինել նաև հայաշատ թաղամասերում, սակայն բարեբախտաբար վիրավորներ չեն արձանագրվել:

Աղբյուրի համաձայն Հալեպում քաղաքային և բջջային կապերը վերականգնվել են, սակայն միջազգային կապերը և համացանցը շարունակում են մնալ անջատված: Չնայած կենցաղայաին դժվար պայմաններին դպրոցական, ներազգային և միութենական կյանքը շարունակվում է:

«Ազդակ»-ի թղթակիցը տեղեկացրել է նաև, որ Դամասկոսի կենտրոնական թաղամասերում դեռևս անվտանգ չէ: Արվարձաններում շարունակվում են լսվել թնդանոթների ձայներ: