Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Ֆրայբուրգին»: Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 63-րդ րոպեին:

Armsport.am-ը պատրաստել է տեսանյութ, որում ընդգրկված են Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագները:

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում

Փոխանցումներ՝ 30 (24-6)
Սուր փոխանցումներ՝ 4 (3-1)
Հարվածներ՝ 2 (1-1)
Պայքար գնդակի համար՝ 9 (4-5)
Օդային պայքար՝ 1 (1)
Գնդակի խլում՝ 2