ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում են AFP-ն, Reuters-ը և այլ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ:
«Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է լուծմանը», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն։
Bloomberg-ը և Fox News-ը հայտնում են, որ դադարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինայի ղեկավարությունը խաղաղության ձգտում է դրսևորում։
«Սա օգնության մշտական ավարտ չէ, դա դադար է», - մեջբերում է Fox News-ը Թրամփի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, որոշումը կանդրադառնա Ուկրաինա չմատակարարված ամերիկյան ողջ ռազմական տեխնիկայի վրա, այդ թվում՝ տարանցիկ զենքի կամ Լեհաստանով տարանցման սպասող զենքի վրա:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					