ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի երկրում օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արդյունահանումը մեծացնելու միջոցառումների մասին։ Այս մասին նշվել է ԱՄՆ նախագահի ելույթից արված մեջբերման մեջ, որով նա հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ, երեքշաբթի տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Այս շաբաթ ավելի ուշ ես պատմական գործողություններ կձեռնարկեմ՝ կտրուկ մեծացնելու համար ԱՄՆ կարեւոր օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արտադրությունը»,- նշել է Թրամփը երկրի իրավիճակի եւ ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթից մեջբերված հատվածներում։