Չինաստանը կշարունակի աշխատել Չինաստան-Ճապոնիա-Կորեայի Հանրապետություն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ: Այս մասին նշվել է Չինաստանի 14-րդ գումարման Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների 3-րդ նստաշրջանի բացմանը ներկայացված զեկույցում։

«Շարունակել օժանդակել Չինաստան-Ճապոնիա-Կորեայի Հանրապետություն ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցային գործընթացին, Հոնդուրասի, Սալվադորի, Նոր Զելանդիայի եւ Շվեյցարիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքմանը կամ թարմացմանը: Մենք պատրաստ ենք նաեւ շրջանակային համաձայնագրեր ստորագրել աֆրիկյան մեծ թվով երկրների հետ տնտեսական գործընկերության համատեղ զարգացման վերաբերյալ»,- նշվել է փաստաթղթում։