ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն հեշտությունը, որով իր նախորդ Ջո Բայդենին համոզել են բաժանվել ԱՄՆ հսկայական բյուջեից՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, համեմատել է երեխային պարզապես կոնֆետից զրկելու հետ։

«Մենք 350 մլրդ դոլար ենք ծախսել։ Դա երեխայից կոնֆետ խլելու նման է: Ահա թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ նրանք ծախսել են 100 մլրդ դոլար, տարբերությունը մեծ է»,- ասել է ԱՄՆ նախագահը Կիեւ զենք մատակարարելու եւ Ուկրաինային ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից այլ օգնության տրամադրման ծախսերի մասին: «Մեզ [Ուկրաինայից եւ Ռուսաստանից] բաժանում է օվկիանոսը, նրանց՝ ոչ»,- նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ երկրում տիրող իրավիճակի, ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթ ոլորտների մասին։


«Բայդենն այս պատերազմի համար ավելի շատ գումարի տրամադրում է արտոնել, քան ծախսել է Եվրոպան։ Միլիարդավոր եւ միլիարդավոր դոլարներ [ավելի]: Դժվար է հավատալ, որ նրանք (Վաշինգտոնի նախորդ իշխանությունները) ինչ-որ պահի կանգ չեն առել ու ասել. «Դե բավական է, եկեք հավասարվենք [այդ ծախսերում], դուք [Եվրոպան] պետք է այնքան հատկացնեք, որքան մենք»։ Դա տեղի չի ունեցել»,- դժգոհել է Թրամփը։