Երեկ «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ շուտով թերթը փակվելու է:

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ում անդրադարձել է վերջինիս հայտարարությանը, գրելով.

«Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի»:

Հիշեցնենք, որ Էդիկ Բաղդասարյանն իր գրառման մեջ խոստացել է նախքան թերթի փակվելը ներկայացնել, «թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը»: