Քիմ Քարդաշյանի վերջին SKIMS բրենդային մարքեթինգային քայլը ենթարկվել է երկրպագուների ծաղրին։

  տեսանյութ

Նյու Յորքի Թայմս Սքվերի մեջտեղում տեղադրվել է բիկինիով Քիմի հսկայական փչովի ֆիգուրը։ Ինստալյացիան նշանավորում է լողազգեստների նոր հավաքածուն եւ ներկայացնում համարձակ կապույտ բիկինիով փչովի տիկնիկ, որը Քիմը կրել է վերջերս արված ֆոտոշարքում: Տիկնիկի թեւերը գտնվում են գլխի վերեւում, իսկ դրա տակ՝ բրենդի տարբերանշանով կապույտ հարթակն է։

 տեսանյութ


Այն բանից հետո, երբ ինստալյացիան հայտնվել է քաղաքի կենտրոնում, երկրպագուները շտապել են քննարկել այն առցանց, որոնցից մեկը գրել է, որ Քիմ տիկնիկը «շփոթահար տեսք ունի»։ Մյուսները փչովի տիկնիկը համարել են ահավոր եւ կոչ արել «փախչել՝ փրկելով իրենց կյանքը»։