Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։
62-րդ րորպեից «Բայերը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Նորդի Մուկիելեն։
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։
22-րդ րոպեին վերջին հույս խախտման համար հեռացվեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» հետ եւ պարտվեց 0:1 հաշվով։ Վերջին րոպեներին հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։
Ավելի վաղ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել էր հոլանդական «Ֆեյենորդին»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բավարիա» (Գերմանիա) - «Բայեր Լեւերկուզեն» (Գերմանիա)՝ 3:0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 9, 75, 11մ, Ջամալ Մուսիալա, 54
Հեռացում՝ Նորդի Մուկիելե («Բայեր»), 62, երկրորդ դեղին քարտ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ)
Ռաֆինյա, 61
Հեռացում՝ Պաու Կուբարսի («Բարսելոնա»), 22
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)
Հարվի Էլիոթ, 87
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)
Մարկուս Տյուրամ, 38, Լաուտարո Մարտինես, 50
Չիրացրած 11մ՝ Պյոտր Զելինսկի («Ինտեր»), 65