Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չի հստակեցրել, թե Ուկրաինայի հետ հետախուզության փոխանակման դադարը ժամանակավո՞ր է, թե՞ մշտական, հայտնում է CNN-ը։

«Ենթադրում եմ, որ Ազգային անվտանգության խորհուրդն ինձ ասաց այս հարցում, որ իրենք դադարեցրել են կամ վերանայում են Ուկրաինայի ֆինանսավորումը, ինչպես տեսաք, ֆինանսավորման կասեցումը: Ինչ վեաբերում է հետախուզության հարցերով ես ձեզ կուղարկեի կա՛մ Ազգային անվտանգության խորհուրդ, կա՛մ ԿՀՎ»,- ասել է Լևիտը։

Հարցին, թե արդյոք վարչակազմը դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնությունը վերականգնելու հարցը, Լևիթն ասել է, որ «դա վերանայման դադար է»:

Չորեքշաբթի առավոտյան Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆի հայտարարությունները ցույց են տվել, որ Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման հարցում դադար է դրվել, սակայն սահմանափակումների չափը պարզ չէ:


Երկու պաշտոնյաները միաժամանակ ենթադրում են, որ դադարը կարող է կարճատև լինել, եթե ԱՄՆ նախագահը կարողանա համոզվել, որ Ուկրաինան քայլեր է ձեռնարկել բանակցությունների ուղղությամբ՝ պատերազմը դադարեցնելու համար.