Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանըվարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: Այդ մասին ArmFootball.com-ին հայտնեց ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:
Չորեքշաբթի օրը 19-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են լեհական ԼԿՍ-ին, մեկնել է Անթալիա, որտեղ միացել է «կարմրասպիտակների» երիտասարդական թիմին:
Ավելացնենք, որ Աղվանի 25-ամյա եղբայրը` Վոլոդյա Պապիկյանըփետրվարի 25-ին կմեկնի Մոսկվա, որտեղ բուժզննում կանցնի, ինչից հետո բժիշկները կորոշեն նրա հետագա բուժման ընթացքը: