Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ուրախացրել է հատկապես իր ֆուտբոլասեր հետեւորդներին։ Երգչուհին Instagram-ում կիսվել է հրապարակումներով, որոնցում աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ է։

 

Երգչուհին ու հայտնի ֆուտբոլիստը հանդիպել են սպորտային միջոցառումներից մեկի ժամանակ։ Հետաքրքիրն այն է, որ նրանք համապատասխանում են նույնիսկ հագուստով։ Երկուսն էլ ընտրել էին սեւը․ Աստղիկը կրում էր կիպ սեւ զգեստ, որի գոտկատեղի մի մասն առանձնանում էր ժանյակավոր կտրվածքով, իսկ Ռոնալդինյոն՝ սեւ շապիկ եւ կանաչ տաբատ։ 44-ամյա ֆուտբոլիստն իր կերպարը համալրել էր խաչի տեսքով արծաթյա կախազարդով եւ արծաթյա շղթայով, գլխարկով ու մուգ ակնոցով։