Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը 150-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչի առաջին խաղում բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերին»։

Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայում բաց է թողել 138 գոլ, 62 խաղում դարպասը պահել է անառիկ։

150 հանդիպումներից 12-ը նա անցկացրել է «Շալկեի» կազմում։