Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ղեկավարությունը համաձայնագիր է ստորագրել Դամասկոսում Սիրիայի պաշտոնական կառավարության հետ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական կառույցներին ինտեգրելու վերաբերյալ, ասվում է SAR-ի նախագահի գրասենյակի երկուշաբթի օրը հայտարարության մեջ:
«Պարոն Ահմադ Ալ-Շարաայի և Մազլում Աբդիի հանդիպման արդյունքում երկուշաբթի օրը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական և ռազմական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական կառույցներին, ներառյալ սահմանային անցակետերը, օդանավակայանները, նավթի և գազի հանքավայրերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Համաձայնագրում նշվում է նաև, որ քուրդ բնակչությունը սիրիական պետության անբաժանելի մասն է և ունի քաղաքացիական իրավունքներ՝ համաձայն երկրի Աահմանադրության։ Այսօր ստորագրված համաձայնագրով կողմերը համաձայնության են եկել նաեւ ամբողջ Սիրիայում հրադադարի մասին։