Փրկարար ծառայության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել հասնել Արագած լեռան այն հատվածը, որտեղ 9 անձից բաղկացած արշավախումբ է մնացել ձնահյուսի տակ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչությունից՝ նշելով, որ արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ են։

«Նրանցից 8-ը ունեն մարմնական վնասվածնքեր, 1-ը՝ ձնահյուսքի տակ է մնացել։ Այս պահին Փրկարար ծառայությունն աշխատում է։ Ուղղաթիռ է ուղարկել, որ տուժածներին դուրս բերեն այդ հատվածից և շտապօգնությունը ցուցաբերի համապատասխան բժշկական օգնությունը»,–հայտնեցին վարչությունից։


Փրկարար ծառայությունից նշեցին, որ արշավախմբի անդամները Արագած լեռ էին բարձրացել Գեղաձոր գյուղի կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։