Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ու Մյունխենի «Բավարիան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
«Ինտերը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում տանը մրցեց հոլանդական «Ֆեյենորդի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի եւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուի գոլերի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Առաջին խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Նիդերլանդներում հաղթել էր 2:0 հաշվով։
«Ինտերը» քառորդ եզրափակիչում կմրցի «Բավարիայի» հետ, որը պայքարից դուրս թողեց Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերին»։
Պատասխան խաղում բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Լեւերկուզենում հաղթեց 2:0 հաշվով։
Աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։
Առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 3:0 հաշվով։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Ինտեր» - «Ֆեյենորդ»՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)
Մարկուս Տյուրամ, 8, Հական Չալհանօղլու, 51, 11մ - Յակուբ Մոդեր, 42, 11մ
«Բայեր» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:3)
Հարի Քեյն, 52, Ալֆոնսո Դեւիս, 71