Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցին Ռուսաստան, որը կկայանա այսօր՝ հինգշաբթի օրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լուկաշենկոյի հետ զրույց կլինի, ռուս-բելառուսական բանակցությունները կլինեն պաշտոնական նախաճաշի ձևաչափով, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր և կկայանա համատեղ մամուլի ասուլիս»,- ասել է Պեսկովը: