Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում նկատվում է օդային եւ հրետանային գրոհերի սրացում՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ թուրքական զինծառայողների միջեւ շարունակվող լարվածության ֆոնին:
Ինչպես տեղեկացրել է մարդու իրավունքների գծով Սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR), Թուրքական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքի մերձակայքում գտնվող գյուղական շրջաններին։
Դա դարձել է Հալեպի արեւելյան մասում լարվածության աճի եւ ռազմավարական դիրքերի շուրջ շարունակվող բախումների (Կարգոզակի կամուրջ եւ Թիշրին ամբարտակ) շարունակությունը:
Երեկ թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացրել Քոբանի գյուղի Քասակ լեռներում, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Միեւնույն ժամանակ, Սիրիայի դեմոկրատական ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քարա Կոզաք շրջանում գտնվող թուրքական ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով երկու ռադիոտեղորոշիչ համակարգ, զրահափոխադրիչ եւ վնասել զրահամեքենա։ Վիրավորվել են նաեւ չորս զինվորներ, որոնք ենթադրաբար թուրք են։
Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի արեւելյան մասի առաջնագծում։ «Ազգային բանակի» չորս անդամ սպանվել է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից Հալեպի արեւելյան մասի Դեյր Հաֆեր շրջանում, ներթափանցման գործողության ընթացքում։
Սիրիայի դեմոկրատական ուժերը խոցել են թուրքական երեք անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին Հալեպի գյուղական տեղանքում, Թիշրին ամբարտակի վրայով՝ փորձելով գրոհել Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերը տարածաշրջանում ռազմական լարվածության սրման ֆոնին:
Միեւնույն ժամանակ Այն-էլ-Արաբ (Քոբանի) քաղաքից հարավ գտնվող Հարուս գյուղը եւ Քարա Կոզաք կամրջի շրջակայքը ենթարկվել են թուրքական զորքերի ինտենսիվ հրետակոծությանը, ինչը հանգեցրել է նյութական վնասների եւ խուճապ առաջացրել բնակիչների շրջանում։