Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։
Վերջին ուղեգիրը նվաճեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը», որը հետխաղային 11-մետրանոցներով 3:2 հաշվով հաղթեց թուրքական «Ֆեներբահչեին»։ Հիմնական ժամանակում 2:0 հաշվով հաղթել էր «Ֆեներբահչեն»։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։ Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեր էր «Գլազգո Ռեյնջերսը»։
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ
«Բուդյո-Գլիմտ» - «Լացիո»
«Լիոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»
«Գլազգո Ռեյնջերս» - «Աթլետիկ Բիլբաո»
«Տոտենհեմ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 10-ին։