Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Պաշտոնական Թեհրանը սա անհրաժեշտ և կարևոր քայլ է համարում Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհին, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա հույս ունի, որ կողմերը ջանքեր կգործադրեն տարաձայնությունները լուծելու եւ վերացնելու համար, եւ շուտով «մենք ականատես կլինենք երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։