Քիչ առաջ ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը, ով իր ելույթում ներկայացրեց իր ծրագիրը:

Խոսելով դատական համակարգի մասին, Գևորգ Կոստանյանը նշեց, որ  պետք է վերանայվեն արդարադատության համակարգի խնդիրները և հայտնեց, որ 21-րդ դարի հանցագորոծությունների դեմ անհնար է պայքարել միայն 20-րդ դարի մեթոդներով:
«Ստանալով ՀՀ նախագահի վստահությունը, երբ գալիս էի հանդիպման ԱԺ խմբակցությունների հետ, ինձ մոտ տպավորությունն էր, որ ներկայացնելու եմ գլխավոր դատախազի նշանակման դեպքում աշխատանքի իմ սկզբունքները, հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այդ սկզբունքները բոլորի սկզբունքներն են»,-իր խոսքում նշեց Գևորգ Կոստանյանը:

Վերջինս նշեց, որ խմբակցություններն իր հետ համակարծիք են եղել և բոլորի սկզբունքները նույնն է եղել:

Խոսելով իր առաջնահերթ խնդիրների մասին, Գ. Կոստանյանը նշեց.
«ՀՀ-ում, հատկապես դատախազության համակարգում, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է ընթանալու: Կոռուպցիան չի կարող տեղի ունենալ դատախազության ոլորտում, դա ես համարում եմ աններելի: Ոչ պրոֆեսիոնալ դատախազը, իմ կարծիքով չարիք է, քանի որ նրա պատճառով կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազութան ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այս դիրքորոշման հետ, շատ շուտով ինքը տեղ չի ունենա դատախազության համակարգում: Սա միանշանակ»:

Խոսելով կուսակցական պատկանելիության մասին Գևորգ Կոստանյանը շատ խիստ ձևակերպումներով ասաց.

«Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ցանկացած դատախազի ընձեռնվելու է նման հնարավորություն, բայց այն դեպքում, երբ նա վայր կդնի իր դատախազի լիազորությունները»: